ԱՄՆ-ի ՊՆ-ն որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանից «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության կողմից արտադրվող Ми-17 ուղղաթիռների գնումը. գրում է Reuters-ը' հղում կատարելով իր տեղեկացված աղբյուրներին:

 

Պենտագոնի կայացրած որոշումը վերաբերում է 345 մլն դոլարի սահմաններում 15 ռուսական ուղղաթիռ գնելու համաձայնությունը կասեցնելուն:

 

Պենտագոնը հրաժարվել էր բյուջեից գումար հատկացնել այդ ուղղաթիռների համար այն բանից հետո, երբ կոնգրեսականները բազմիցս դեմ էին հանդես եկել Պենտագոնի և «Ռոսոբորոնէքսպորտ»-ի միջև համագործակցությանը: