Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ամփոփել է 2013 թվականին տարված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարել բանակում մահվան դեպքերին։

 

Ներկայացնում ենք գեներալ-լեյտենանտ Հակոբյանի` «Արմենպրեսս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը.

 

Պարոն Հակոբյան, եթե ամփոփելու լինենք տարին, ի՞նչպես կբնութագրեք 2013 թվականը ԼՂՀ ՊԲ-ի և սահմանին կանգնած զինվորի համար:

 

-Անցնող 2013 թվականը Արցախի զինված ուժերի համար բավականին արդյունավետ տարի էր ինչպես անձնակազմի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության տեսանկյունից, այնպես էլ նրա նյութատեխնիկական բազայի ամրապնդման առումով:

 

Տարվա ընթացքում նախատեսվել ու անց են կացվել բանակի ղեկավարման համակարգի, շտաբների, բոլոր աստիճանի հրամանատարների ու նրանց ենթակա անձնակազմերի ու ստորաբաժանումների մարտավարամասնագիտական պատրաստության բարձրացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ և ուսումնավարժական գործընթացներ, կազմակերպվել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ, զորատեսակները համալրվել են արդի պահանջներին համահունչ սպառազինությամբ և տեխնիկայի նոր խմբաքանակով, բավականին նպատակասլաց աշխատանքներ են իրականացվել պաշտպանական բնագծերի ամրապնդման, զորքերի թիկունքային ամրապնդման ուղղությամբ, լուրջ ուշադրություն է դարձվել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման վրա և այդպես շարունակ:

 

Սակայն, այս ամենով հանդերձ, անցնող բանակային տարվա ամենամեծ ձեռքբերումը կայանում է նրանում, որ Արցախի զինված ուժերը պատվով են կատարում իրենց առջև դրված հիմնական առաքելությունը, այն է՝ հարազատ ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովումը:

 

Մանրամասները` աղբյուր կայքում: