Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

 

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ արտաքին գործերի նախարարությունը կաջակցի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերին։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Վասիլեն վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը ընդլայնելու համար:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի տարբեր հարցեր։

 

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միաջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը' ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը: