Այցով Ուկրաինայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը Մամեդյարովը տեղեկացրել է Լեֆորին հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շուրջ բանակցությունների և երկու երկրների նախագահների վերջին հանդիպման մասին:

 

Լեֆորն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել կողմերին հակամարտության կարգավորման գործում: