Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանացյանը պատրաստվում է Ամանորը տոնել տանը՝ ընտանիքի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանը: Թե ինչքան է պատրաստվում նա ծախսել Ամանորին, գործարարը չասաց: «Ես չեմ հաշվում, թե ինչքան եմ ծախսում, հաշվում եմ՝ ինչքան եմ աշխատում»:

Նախկին պատգամավորը Ամանորյա ուտեստներից սիրում է հատկապես իր մայրիկի ձեռքով պատրաստած կերակուրները, երեխաների հետ հաճույքով զարդարում է տունը, տոնածառը:
Հարցին, թե Ձմեռ պապիկից ինչ-որ բան խնդրելու եք թե ձեր բոլոր ցանկությունները Ձյունանուշից է, նա այսպես արձագանքեք. «Դու հավատո՞ւմ ես դրան: Ես մենակ Աստծուց առողջություն եմ ցանկանում, առողջ լինենք, լավ լինենք, մնացածը մեր ձեռքով կստեղծենք»: