ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Պետդեպարտամենտում կստեղծվի ժամանակավոր գրասենյակ, որը կզբաղվի Աֆղանստանի և Պակիստանի հետ ռազմավարական գործընկերության հարցերով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Այս գործունեության նպատակն է կայունացնել երկու երկրի անվտանգությունը: Վաշինգտոնը հույս ունի, որ Պակիստանը կաջակցի Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև հաշտություն հաստատելու քայլեր կձեռնարկի, որպեսզի ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը չխանգարի Աֆղանստանում կայուն քաղաքական մթնոլորտ ստեղծելուն»,-այս մասին նշվում է փաստաթղթում:

 

Նոր կառույցի մասնաճյուղերը նախատեսվում են բացվել Աֆղանստանում և Պակիստանում: