Եվրամիությունը խստորեն մտահոգված է Թուրքիայի դատավորների եւ դատախազների գերագույն խորհրդի (HSYK) մասին նոր օրինագծի հնարավոր վավերացմամբ, որով թուրքական կառավարությունը նախատեսում է վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ: ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ եթե օրինագիծը վավերացվի, ապա Թուրքիայի' Եվրոպական Միությանն անդամակացությունը կհայտն վի հարցականի տակ: Այս մասին, ինչպես հաղորդում է հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

«Օրինագծի վերաբերյալ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունները: ԵՄ ամենամեծ մտահոգությունները կապված են նոր օրինագծով Արդարադատության նախարարին տրվող լիազորությունների հետ»,- ասել է նա:

 

Թուրքական կառավարությունը HSYK-ի մասին օրենքում փոփոխություններ է կատարում, որոնք թույլ կտան վերահսկել երկրի դատական համակարգն, ինչը հակասում է ԵՄ չափանիշներին:

 

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները գտնում են, որ HSYK կառույցին վերաբերվող կառավարության կողմից խորհրդարան ներկայացված օրինագծի նպատակը դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած խոշոր կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը քողարկելն է, որի ընթացքում հարցաքննվել են կոռուպցիայի, կաշառակերության, մաքսանենգության եւ թմրանյութերի ապօրինի շրջառության մեջ մեադրվող հայտնի գործարարներ, նախարարների որդիներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաեւ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կրտսեր որդին' Բիլալ Էրդողանը: