ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թունիսում փետրվարի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ միջսիրիական բանակցությունները «Ժնև-2» համաժողովի շրջանակներում շարունակվում են, և հնարավոր չէ երկու կամ երեք հանդիպմանում ընթացքում սպասել համաձայնությունների կայացման:

 

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում ճգնաժամի լուծման համար՝ ավելացնելով, որ ճգնաժամը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

 

«Անհրաժեշտ է շարունակել շարժվել քաղաքական ճանապարհով, եթե մենք ցանկանում ենք գտնել խնդիրները լուծելու եղանակը»,- նշել է Ջոն Քերին:

 

Նա նաև անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ ընդգծելով, թե ինչպես կարելի է առաջ շարժվել միջսիրիական բանակցություններում առաջընթաց գրանցելու համար:

 

ԱՄՆ պետքարտուղարը Թունիսում հանդիպել է նախագահ Մոնսեֆ Մարզուկիի հետ և վարչապետ Մահդի Ջամաայի հետ: