Սիրիան համագործակցում է ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ' իր քիմիական զենքերի վերջնական ոչնչացման ժամկետը փոխելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ զինա թափման հարցերի պատասխանատու Անգելա Քեյնը՝ ավելացնելով, որ Դամասկոսն առաջարկել է նոր ժամկետ քիմիական զենքերի ոչնչացման համար, որը պետք է որոշեն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և Քիմիական զենքերի ոչնչացման կազմակերպությունը: Քեյնը հաստատել է, որ գործողությունների ձգձգման հիմնական պատճառներից մեկը Սիրիայից զենքերի տեղափոխման հետ կապված դժվարությունն է:

 

Նախատեսված էր քիմիական զենքերի ոչնչացումն իրականացնել մինչև 2014թ. հունիսի 30-ը:

 

Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ին կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ՝ նախատեսված ժամկետում զենքերը երկրից չհանելու համար: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը և Սիրիայի քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը հայտարարել էին, որ հիմք չկա Սիրիային պատժամիջոցների ենթարկելու համար, քանի որ զենքերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը բավական բարդ է և ժամանակ է պահանջում: