Հալեպում փետրվարի 26-ին և 27-ին երկու հայ է վիրավորվել: Բախումների ժամանակ վիրավորվել է Սարո Մատարյանը, իսկ դիպուկահարի գնդակից վիրավորվել է Ժակ Պաղջեճյանը:

 

Փետրվարի 20-ին սիրիական Դարաա քաղաքի շրջակայքում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով հայ երիտասարդ էր վիրավորվել, ով Կունեյտրայի հիվանդանոց փոխադրվելուց հետո մահացել էր: Երիտասարդը Սաքո Նազարեթ Շալաշն էր, ում հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 22-ին Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում:

 

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է 70-ը: