Ուկրաինայի Նախագահի պաշտոնակատարար, Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ լեզվի մասին նոր օրենք մշակելու նպատակով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է ն րա «Բատկիվշինա» կուսակցության մամուլի ծառայությունը:
Ռադայի նախագահի խոսքով՝ օրինագիծը պետք է պատրաստվի շտապ՝ «հաշվի առնելով այն շահարկումները, որոնք այսօր տեղի են ունենում այդ հարցի շուրջ»: Նա հանձնարարել է համապատասխան կոմիտեին օրենքի մշակման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ ներառելով լեզվաբանների, բանասերների և սոցիալական հարցերի մասնագետների: ««Լեզվի մասին» նոր օրենքը, որը պետք է մշակել շտապ, նախորդի համեմատ կլինի ամբողջությամբ հավասարակշռված»,- Տուրչինովի խոսքերն է մեջբերել «Բատկիվշինա»-ի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 23-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղյալ է հայտարարել «Լեզվի քաղաքականության մասին» 2012 թվականի օրենքը, համաձայն որի' ռուսերենն ստացել է տարածաշրջանայինի կարգավիճակ այն նահանգներում, որտեղ այդ լեզուն հարազատ է բնակչության նվազագույնը 10 տոկոսի համար, այսինքն' 27 մարզերից 13-ում: