ԱՄՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս Ուկրաինա ուղարկել մի խումբ մասնագետների, որոնք Ուկրաինայի իշխանություններին կօգնեն որոշելու կոռուպցիոներների կողմից դուրս տարված ակտիվների գտնվելու վայրը: Այդ մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

 

«Միացյալ Նահանգներն այս շաբաթ փորձագետների միջգերատեսչական խումբ կուղարկի Կիև՝ ուկրաինացի գործընկերների հետ պարզելու այն ակտիվները, որոնք կարող են գողացված լինել, դրանց գտնվելու վայրը, և օգնելու այդ ակտիվներն Ուկրաինա վերադարձնելու հարցում»,-նշված է հայտարարության մեջ: