Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը վստահ է, որ իր թիմը կարող է շարունակել պայքարը ռուսական Պրեմիեր լիգայում:

«Մեզ վստահություն են ներշնչել գարնանային փուլում տոնած երկու հաղթանակները: Ես վստահ եմ, որ հաջորդ տարի էլ «Ուրալը» կշարունակի պայքարը Պրեմիեր լիգայում: Իսկ ինչ վերաբերում է «Թեքերի» դեմ խաղին, ապա ես դաշտ դուրս եկա իրագործելու մարզչի առաջադրանքը և դարձա գոլերի հեղինակ»,-Մանուչարյանի խոսքը մեջբերում է Sports.ru կայքը:

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ուրալը» 2-1 հաշվով հաղթեց «Թերեքին»: Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Էդգար Մանուչարյանը: