Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այն կարծիքին է, որ չարժե շտապել Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմ սահմանելու, ինչպես նաև արտասահմանյան անձնագրերով Ռուսաստանի Դաշնության ուղևորություններին անցնելու հարցում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Այստեղ պետք է յոթ անգամ չափել և մեկ անգամ կտրել»,-ընդգծել է Արսենի Յացենյուկը:
Յացենյուկը հիշեցրել է, որ Ռուսատանն ինքը քանիցս արծարծել է արտասահմանյան անձնագրերով ուղևորություններ կատարելու և ԱՊՀ-ում այցագրային ռեժիմ մտցնելու հարցը:
«Դժվար թե Ուկրաինայի կողմից նման նախաձեռնությունն արդյունավետ լինի' Ռուսաստանի Դաշնության վրա ազդելու համար։ Փոխարենը՝ խնդիրը լուրջ հումանիտար նշանակություն կունենա Ուկրաինայի համար, քանի որ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմով հետաքրքրված են Ուկրաինայի շատ քաղաքացիներ, հատկապես՝ Արևելքում և Հարավում, որոնք Ռուսաստան են մեկնում աշխատելու համար, կամ բարեկամական հարաբերություններ ունեն սահմանի մյուս կողմում»,-ասել է Յացենյուկը։