Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համաձայն Է ԱՄՆ-ի նախագահի արած այն հայտարարության հետ, որ Վրաստանը եւ Ուկրաինան առայժմ «կանգնած չեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»:

 

«Մենք չպետք Է արհեստական պատրանքներ ստեղծենք, այլ պետք Է իրատեսներ լինենք այս հարցում, իսկ իրողությունն այնպիսին Է, ինչպիսին այն նկարագրել Է ԱՄՆ-ի ղեկավարը»,-մարտի 27-ին Թբիլիսիում լրագրողներին ասել Է Վրաստանի վարչապետը:

 

Ղարիբաշվիլին հավաստել Է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն այս փուլում չի քննարկվում: «Մենք պետք Է բացատրենք մեր բնակչությանը, որ հեռանկար կա եւ անհրաժեշտ Է հետեւողականորեն շարժվել այդ ուղղությամբ: Վրաստանը պետք Է շարունակի բարեփոխումները, ապահովի զարգացում եւ վերընթաց շարժում, քանի որ մեզ համար գլխավոր խնդիրը ԵՄ-ին անդամակցելն Է»,-նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: