Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համաձայն է ԱՄՆ-ի նախագահի արած այն հայտարարության հետ, որ Վրաստանը և Ուկրաինան առայժմ «կանգնած չեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»:

 

«Մենք չպետք է արհեստական պատրանքներ ստեղծենք, այլ պետք է իրատեսներ լինենք այս հարցում, իսկ իրողությունն այնպիսին է, ինչպիսին այն նկարագրել է ԱՄՆ-ի ղեկավարը»,-մարտի 27-ին Թբիլիսիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը:

 

Ղարիբաշվիլին հավաստել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն այս փուլում չի քննարկվում: «Մենք պետք է բացատրենք մեր բնակչությանը, որ հեռանկար կա և անհրաժեշտ է հետևողականորեն շարժվել այդ ուղղությամբ: Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումները, ապահովի զարգացում և վերընթաց շարժում, քանի որ մեզ համար գլխավոր խնդիրը ԵՄ-ին անդամակցելն է»,-նշել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: