Մարտի 26-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Սևակ Մ.-ն' հայտնելով, որ վայր է ընկել:

 

Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 25-ի գիշերը, Կոշ գյուղի տարածքում, մի խումբ անծանոթ անձանց հետ վիճաբանության ժամանակ' վերջիններիս կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ' մարտի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Զորիկ Ղ.-ն' հայտնելով, որ Սևակ Մ.-ին ծալովի դանակով ինքն է հարվածել, որից հետո դանակը նետել է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ: