Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի բոլոր զինծառայողները լքել են Ղրիմը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի մամլո ծառայությանը:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ ներքին զորքերը մեծ ջանքեր են ներդնում տեղափոխված զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելու համար:

 

«Ղրիմի թերակղզուց 1100 զինծառայող կշարունակի ծառայությունը պետության տարբեր անկյուններում տեղակայված Ուկրաինայի Ազգային գվարդիայի բաժիններում»,- ասված է հաղորդագրության մեջ: