Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը հայտարարել է, որ թիմը վստահություն է զգում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» դեմ խաղից առաջ: Այս մասին տեղեկացնում է football-espana.net-ը:

«Շտուտգարտի» (3:2) նկատմամբ տարած հաղթանակից հետո, մեծ վստահություն ենք զգում սեփական ուժերի նկատմամբ «Ռեալի» հետ խաղից առաջ»,- նշել է Ռոյսը:

«Մենք կփորձենք ավելի համախմբված լինել և հակագրոհների հնարավորություններ փնտրել: Մեր նպատակն առաջին խաղում դրական արդյունքի հասնելն է»,-նշել է Հումելսը: