ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ավելացնել իր զինուժը ԵՄ-ում՝ կապված Ուկրաինայի սահմանին ռուսական զինուժի ուժեղացման հետ: Այս մասին հղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Bloomerg-ին:

 

Հեգելի խոսքով՝ ՆԱՏՕ-ն խնդրանքով դիմել է Եվրոպայում դաշինքի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավին, որպեսզի վերջինս ուսումնասիրի այնպիսի լրացուցիչ միջոցներ, որոնք հնարավոր կլինի ձեռնարկվել տվյալ իրավիճակում: