Լաթաքիայի հյուսիսային գյուղերում տեղի ունեցող բախումների ժամանակ սիրիական բանակը Հաքրու և Ղամամ ալ Կարամա շրջաններից կանխել է զինված խմբավորումների ներխուժումը: Ինչպես հաղորդում է Լաթաքիայի տեղեկատավական ցանցի ֆեսբուքյան էջը, տեղի ուենցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց մեծ քանակությամբ զենքերը:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ վերսկսվել են բախումները Քեսաբ գյուղաքաղաքի շրջակայքում: Տեղեկություններ կան, որ նախօրեին հրասանդ է ընկել Լաթաքիա քաղաքի կենտրոնում: Բարբախտաբար, վնասներ չեն արձանագրվել, քանի որ հրասանդն ընկել է քաղաքի մուտքի մոտ՝ ազատ տարածքում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Լաթաքիայի գյուղերում, մասնավորապես Ջաբալ Նասրի շրջանում տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը: Բացի դրանից, Ֆարլակ անտառներում և շրջակա տարածքներում 39 զինյալներ են սպանվել, տասնյակ զինյալներ վիրավորվել են, ոչնչացվել են նրանց պատկանող 5 տանկերը:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: