Դամասկոսի ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Կալամունի շրջանի Ասալ ալ Ուարդ և Ջաբա գյուղերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, ոչնչացվել են զինյալներին պատկանող զենքերը: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Արևելյան Ղուտայում, Դարիայում և Զաբադանիում: Բանակը Ջոբար թաղամասում շինություններ է գրավել:
Պայքարը զինյալների դեմ շարունակվում է Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում: Թել Ջաբինում, Դիմանում, Հանդարաթում, Հանանում և այլ շրջաններում տասնյակ զինյալներ են սպանվել:
Աղբյուրը տեղեկացնում է, որ բանակը զինված խմբավորում է ոչնաչցրել Իդլիբի մարզի Սահլ Ռուջ գյուղում: Հրասանդ է ընկել Աբբասիին հիվանդանոցի մոտ, որի հետևանքով 3 քաղաքացիներ են վիրավորվել:
ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության 3,5 տարիների ընթացքում զոհերի թիվը հասել է 200 հազարի: