Սիրիական բանակը Քեսաբի մուտքի մոտ հարձակվել է զինյալների հավաքատեղիների վրա: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, հարձակման հետևանքով 22 զինյալներ սպանվել են, տասնյակ զինյալներ վիրավորվել են, ոչնչացվել է նրանց պատկանող մեքենան: Քեսաբում ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է զինված խմբավորումերից մեկի ղեկավար Հիսամ Իբրահիմ Խադրան:
Մյուս կողմից' շարունակվում են թեժ մարտերը Լաթաքիայի հյուսիսում գտնվող Չալմա լեռան շրջակայքում, Սամրայի, 45 բարձունքի, Նաբաա ալ Մար և Նաբիին տարածքների մերձակայքում:
Լաթաքիայի հյուսիսային Քեսաբի շրջանի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսներ ը տներ են վարձակալել կամ բնակվում են իրենց ազգականների տներում: