Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում:

Անգլիական ակումբը մտադիր է մինչև Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը ձեռք բերել «Դնեպրի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկային և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Mirror-ի տեղեկությունների համաձայն՝ երկու ֆուտբոլիստների տրանսֆերն իրականացնելու համար Բրենդան Ռոջերսին կտրամադրվի 60 մլն ֆունտ:

Նշենք, որ ակումբի ուշադրության կենտրոնում է նաև Մարկո Ռոյսը: