50 ավտոմեքենա եւ 15 մոտոցիկլետ, զարդարված Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի հանրապետական կուսակցության դրոշներով, ապրիլի 24-ին Երեւանի Հանրապետական հրապարակից մեկնարկեցին դեպի Սեւանի թերակղզի:
Այս յուրատեսակ ավտոմոտոմարաթոնը կազմակերպել Էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ STR ավտոսիրողների ակումբը' ի նշան Հայոց Մեծ եղեռնի 99-ամյակի, որպես բողոք այս ոճրագործության դեմ: Մարաթոնին կարող Էին մասնակցել բոլոր ցանկացողները:
Մարաթոնի ավարտից հետո, Սեւանի եկեղեցում պատարագ կմատուցվի եւ մոմավառություն կկատարվի Եղեռնի զոհերի հիշատակին, որին ներկա միջոցառման բոլոր մասնակիցները: