Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սպիտակ տունը հաստատել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ կլինեն ապրիլի 28-ին: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը:

 

«Ինչպես հայտնի է դարձել G7-ի երկրների ղեկավարների հայտարարություններից, նրանք համաձայնել են Ռուսաստանի նկատմամբ ընդլայնել պատժամիջոցները»,-ասել է ներկայացուցիչը:

 

Ըստ նրա՝ յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի, թե որ ոլորտում է պատժամիջոցներ իրականացնելու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կհայտարարեն մի շարք ռուս անձանց և ռուսական կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցների մասին: