Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 850 հազար դրամ է տրամադրել քեսաբահայերի օգնությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՊՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Նվագախումբը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված' ապրիլի 24-ի համերգից ստացված հասույթը որպես օգնություն ուղղել է մեր հայրենակիցներին: Ֆիլհարմոնիկը Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ ապրիլի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրել էր Մոցարտի «Ռեքվիեմը»:

 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ Աննա Սեգալի' «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» սիմֆոնիկ նվագախմբի և ասմունքողի համար ստեղծված գործի համաշխարհային պրեմիերան: Ասմունքեց Արամ Հովհաննիսյանը: Համերգին մասնակցին նաև «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար'Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար'Ռոբերտ Մլքեյան): Որպես մենակատարներ հանդես եկան սոպրանո Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և բաս-երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մել իքյանը: