ffa.amԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ալժիրի ազգային հավաքականի հետ: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, չնայած նախկինում հայտարարվել էր, որ հանդիպումը կայանալու է Ժնևում, սակայն հանդիպման կազմակերպիչները վերջնական պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպումը Սիոն քաղաքում անցկացնելու մասին:

Հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 30-ին՝ ժամը 9:00-ից: Հանդիպման կազմակերպիչ Matchworld Group ընկերությունը տեղեկացնում է բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հանդիպմանը, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել www.fnacspectacles.com և www.ticketportal.com կայքերում, ինչպես նաև նշված կայքերի հատուկ կրպակներում: