Հալեպի արևմտյան շրջաններում շարունակվում են թեժ բախումները սիրիական բանակի և ընդդիմադիր խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, զինված ընդդիմադիրները հարձակումներ են իրականացնում քաղաքի արևմտյան հատվածում գտնվող Զահրա թաղամասի վրա, մասնավորապես օդային հետախուզության մասն աճյուղի շրջակայքում՝ հասնելով մինչև Ռասուլ ալ Ազամ մզկիթ: Ռազմական աղբյուրների տեղեկցամամբ, բախումներ են ընթանում նաև Արդարադատության պալատի մերձակայքում: Զինյալները փորձում են ալ Լիրմուն թաղամասից ներխուժել Զահրա թաղամաս՝ այդ կերպ փորձելով վերահսկողություն հաստատել թաղամասի վրա, սակայն սիրիական բանակի ռազմական գործողությունները նրանց հնարավորություն չեն տալիս:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, Հալեպի Մանսուրա, ալ Լիրմուն, Հանդարաթ, Բայիդին, Շեյխ Նաջար շրջաններում, ինչպես նաև Սուքքարի, Քարամ ալ Միսր, Բանի Զեյդ, Շեյխ Սայիդ թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել: Աղբյուրի տեղեկացմամբ,զինված խմբավորումների հետ պայքար է ընթանում Ռաշիդին թաղամասում:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվն անցել է 130հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: