Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անդրադառանալով այն հարցին, որ քաղաքական դաշտում իրար վիրավորելիս շատ ակտուալ է դարձել ասել «Արթուր Բաղդասարյան չդառնաս բառակապակցությունը» վերջինս հայտարարեց, որ իրականում Արթուր Բաղդասարյան դառնալը բավականին դժվար է:
«Ա. Բաղդասարյան դառնալու համար պետք է երկար ճանապարհ անցնել, նույնը վերաբերում է նաև ՕԵԿ-ին, որը 15 տարի քաղաքական դաշտում գործելով' ապացուցեց իր կենսունակությունը»:
Վերջինս լրագրողներին խորհուրդ տվեց վերլուծություն անել, թե ովքեր մնացին քաղաքական դաշտում, ինչ կշռով և ինչ ազդեցությամբ. «ՕԵԿ-ը միշտ էլ իր ընտրողների և հայրենակիցների հետ եղել է ազնիվ ու շիտակ: Մենք երբեք բանսարկություններով չենք զբաղվել, հոդվածներ պատվիրելով չենք զբաղվել: Մեր որոշումների մասին հայտնել ենք բաց ու հստակ: 5 տարվա մեջ տեսե՞լ եք որևիցե մի շեղում մեր ասած խոսքից: Այժմ դրա լավագույն ապացույցն այն է, որ աննախադեպ թվով հոսք կա դեպի ՕԵԿ:
10-ից ավել կուսակցությունների հետ բանակցությունների մեջ ենք, մարդիկ ուզում են մեզ հետ համագործակցել և ճանապարհ գնալ, հո բոլորը չեն կարող մեզ ընդունել: Մենք էլ պետք է չարչարվենք, որ չընդունողների թիվը պակասի: Այնպես, որ ՕԵԿ-ը վստահ քայլերով առաջ է գնում»:
Խոսելով 2008թ-ի ընտրություններից, ՕԵԿ նախագահն ընդգծեց, որ այդ ժամանակ գրեթե նույնքան ձայն է հավաքել, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո բաց ասել, որ իրենք կայունության կողմնակից են և միացել են իշխանությանը:
Հարցին, թե առաջիկա 5 տարվա մեջ ինչ ծրագրեր ունի Արթուր Բաղդասարյանը' վերջինս պատասխանեց. «Մենք Հայաստանում եղել ենք և շարունակում ենք լինել փոփոխությունների համար պայքարող քաղաքական ուժ: Ես այսօր աշխատում եմ միայն մեր երկիրն առաջ տանելու ուղղությամբ: Մեզ պետք է անվտանգ, ուժեղ և ազատ հասարակություն ստեղծել»:
Խոսելով անցած տարեվերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացած «Հայրենիքին մատուցած ծառայությունների առաջին կարգի մեդալին» Բաղդասարյանը խոստովանեց, որ իսկապես դա իր համար շատ հաճելի անակնկալ էր. «Վաղուց նման լավ անակնկալ չէի ստացել»:
Ի դեպ, հարց հնչեց նաև' արդյո՞ք պատրաստվում է Արթուր Բաղդասարյանը հինգ տարի անց դարձյալ մասնակցել նախագահական ընտրությունների և ունի այդ իմաստով որոշում.
Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ որոշում ունեմ, ոչ էլ մտադրություն»:
Արթուր Բաղդասարյան դառնալը բավականին դժվար է. Արթուր Բաղդասարյան
16:51 - 11.Հունվար.2013
Աղբյուր՝
Slaq.am
Առաջարկում ենք նաև
25/01/13 12:01
Կարդինալի գորշ շինելը
25/01/13 11:52
Արթուր Բաղդասարյանը նախագա՞հ
22/01/13 09:54
Բարգավաճում է օրինացաբար. Արթուր Բաղդասարյանի հարստությունը
12/01/13 09:47
«Արթուր Բաղդասարյանը 45 տարեկանում վերջացած մարդ է»
08/12/20 23:41
Ես պաշտոն չեմ ուզում, հիմա ունեմ պատվաբեր ոչ թե պաշտոն, այլ պաշտոններ. Արթուր Բաղդասարյան
26/11/18 13:36
Մենք ոչ սև ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք․ Արթուր Բաղդասարյան
02/04/17 12:18
Ընտրական պրոցեսը բարդ էր. Արթուր Բաղդասարյան
11/03/17 15:55
«Ունենք պատգամավորներ, ովքեր 25 տարիների ընթացքում 25 բառ չեն խոսել խորհրդարանում». Արթուր Բաղդասարյան
10/03/17 16:17
Հո թաղի տղա չե՞նք ընտրում, ընտրում ենք երկրի քաղաքական բարձրագույն իշխանությունը. երկրի նախագահին, վարչապետին. Արթուր Բաղդասարյան
08/03/17 16:26
«Կանանց ճնշմանը ոչ ոք չի կարող դիմանալ». Արթուր Բաղդասարյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան