Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը Հայաստանի և Գերմանիայի միջև խաղից առաջ անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Կայքի հոդվածից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Հենրիխ Մխիթարյանի խաղն այնպիսի տեսք ունի, ինչպիսին երաժտությունն է՝ թեթև, առաձգական, դինամիկ և հետաքրքիր: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի սուպերաստղն է: Մխիթարյանը խոսում է 5 լեզվով և բավականին զուսպ է»: