Ինչպես հաղորդում է ria.ru-ն, պաշտոնական Վաշինգտոնը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` ԱՄՆ-ն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանակցություններին: Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին։

 

«ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում ուղիղ երկխոսության և մենք ուրախ ենք անմիջական շփման համար, բայց մնում է անել դեռ շատ ավելին»,- ասել է Փսակին:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող ճգնաժամային իրավիճակի կայունացման հարցերը: