«Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորներն առաջարկում են Մաքսային միությունում արգելել կեդերը, բարձրակրունկ կոշիկներն ու ցածր «բալետկաներ» կոչվող կոշիկները, քանի որ դրանք վտանգավոր են մարդու առողջության համար: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Известия» պարբերականը:

 

«Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Միխեևը վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ բնակչության 40%-ը տառապում է հարթաթաթությունից:

 

«Նախկինում կոշիկների անհարմարություններից տառապում էին հիմնականում կանայք, քանի որ այդ խնդիրները հիմնականում առաջանում էին բարձրակրունկ կոշիկներ կրելիս, բայց հիմա ռիսկի խմբում են նաև տղամարդիկ: Նորաձև կեդերը, գետնին կպած տակացուներով կոշիկները նույնպես վտանգավոր են առողջության համար: Նման կոշիկները հանգեցնում են հարթաթաթության, մկանների դեֆորմացիայի, վարիկոզի և այլն»,- հայտարարել է պատգամավորը:

 

Այս առաջարկն ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին, նշում է պարբերականը: