ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՌԴ-ում այդ երկրի դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ջոն Թեֆթի թեկնածությունը, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը:
Աղբյուրը նշում է, որ Թեֆթը վերջին շրջանում ԱՄՆ-ի դեսպանն է եղել Ուկրաինայում և փորձառու դիվանագետի վերադարձն ասպարեզ, տեղի է ունենում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության ֆոնին:
Փետրվարից ի վեր Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունն առանց դեսպանի է: