«Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոստովանել է, որ պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին տեղեկացնում է Sports.ru-ն:

«Ես կգնամ «Ռեալ» նույնիսկ փակ աչքերով: Ես հարգում եմ մնացած թիմերը, բայց «Ռեալը» մնում է «Ռեալ»:

«Ռեալում» հանդես գալն իմ ողջ կյանքի երազանքն է եղել: Ես այս թիմը սիրում եմ դեռ Զիդանի ու Ռոնալդոյի ժամանակվանից:

Կրիշտիանու Ռոնադուի, Բեյլի և Բենզեմայի հետ խաղալն իսկական երազանք է»,- խոստովանել է կոլումբացին: