Մոսկվայի մետրոյի «կապույտ» գծում տեղի ունեցած վթարի հետևանքով գրանցված զոհերի թիվը չի դադարում աճել: Վերջին տվյալներով՝ զոհվածների թիվը հասել է 20-ի, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները չեն բացառում այս տվյալների աճը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ Արբատ-Պոկրովյան գծում ռելսերից դուրս է եկել 3 վագոն: Նախնական տվյալներով՝ գնացքը կանգ է առել լարվածության հանկարծակի անկման պատճառով:

 

Ստորև ներկայացնում ենք վթարի կենտրոնում հայտնված քաղաքացիների վկայությունները։