Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին հայտարարությունը բավարար չէ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ավելի ուժեղ ճնշում գործադրի Իսրայելի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆան: Նա նաև ավ ելացրել է, որ Գազայի հատվածում ագրեսիան պետք է դադարեցվի:

 

Դեսպանը տեղեկացրել է, որ Պաղեստինի Նախագահ Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղերձ է հղել՝ պահանջելով Գազայի հատվածը հայտարարել մարդասիրական աղետի գոտի: «Աբբասը պահանջել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Գազայի հատվածը որպես մարդասիրական աղետի շրջան»,- նշել է նա:

 

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է հուլիսի 8-ից: Իսրայելական հարձակման հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 1367-ի: Նրանց թվում 315-ը երեխաներ են: Իսկ վիրավորների թիվը գերազանցել է 7700-ը: