«Mediamall.am»-ն  առանձնացրել է օրվա առավել ուշագրավ տեղեկությունները.


Այս կիրակի Խաղող օրհնեք է

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին oգոստոսի 17-ին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվելու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից, Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագը կսկսվի ժամը 11.00:

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագը կմատուցվի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագի ավարտին կկատարվի խաղողի օրհնության կարգ:

 

***

 

ԱՄՆ խորապես մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ

 

ԱՄՆ պետական դեպարտամենտ հայտրարություն է տարածել Ադրբեջանում գերի ընկած և մահացած Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ խորապես մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ, որը, համաձայն բազմաթիվ մեղադրանքների չի եղել բնական պատճառների արդյունում և գրանցվել է այն ժամանակ, երբ Պետրոսյանը գտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Միացյալ Նահանգներն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում պարոն Պետրոսյանի ընտանիքին: Մենք կոչ ենա անում Ադրբեջանի կառավարությանն իրականացնել այս միկջադեպի ամբողջական և թափանցիկ հետաքննություն և հրապարակել դրանց արդյունքները:

Մենք հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին իրենց այն պատրավորությունների մասին, որոնք ստանձնել են միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում, հատկապես գերի ընկածների հանդեպ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու պարտավորությունների: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն տալ Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությանը հանդիպել հակամարտությանն առնչվող պատճառներով գորի ընկած և բանտարկյալ դարձած բոլոր անձանց հետ»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

 

***

 

«Վեցյակի» հետ վաղաժամկետ համաձայնագրի հավանականությունը փոքր Է. Իրանի ԱԳՆ

 

Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջավադ Զարիֆն օգոստոսի 15-ին հայտարարել Է, որ Իրանը եւ «վեցյակի» երկրներն իրանական միջուկային պրոբլեմատիկայի շուրջը բանակցություններում հազիվ թե համաձայնության հասնեն մինչեւ նոյեմբերի վերջը, հաղորդել Է Իրանի Press TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նույնիսկ եթե իրանական միջուկային ծրագրի շուրջը համապարփակ համաձայնագիր մշակվի Էլ, մեզ (Իրանին եւ «վեցյակի» երկրներին) միեւնույն Է դարձյալ ժամանակ կպահանջվի դրա մանրամասների քննարկման համար: Հազիվ թե մենք եզրափակիչ համաձայնության հասնենք չորսամսյա բանակցությունների ժամկետի կանխավ որոշված ավատից շուտ»,- մեջբերում Է հեռուստաալիքը Զարիֆի հայտարարությունը:

Հուլիսի կեսերին Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը եւ Գերմանիան) բանակցությունների վեց փուլից հետո չկարողացան համաձայնության գալ եւ պայմանավորվեցին բանակցային ժամանակամիջոցը մինչեւ նոյեմբերի 24-ը երկարաձգելու շուջը: Հենց այդ ժամանակ Է լրանում տարին Ժնեւում գործողությունների համատեղ պլանի ընդունման պահից, որը ենթադրում Է, որ կողմերը պետք Է համաձայնեցնեն փաստաթուղթը, որը երաշխավորում Է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը՝ Իսլամական Հանրապեության նկատմ ամբ միջազգային պատժամիջոցների վերացման փոխարեն, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին:

 

***

 

Էրդողանը պաշտոնապես հայտարարվել է Թուրքիայի նախագահ

 

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է գործող վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրություններում նախագահ ընտրվելու մասին պաշտոնական փաստաթուղթը: Հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը փաստաթուղթը օգոստոսի 15-ին ներկայացրել է երկրի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին: Նա ասել է, որ «Նախագահական վկայականը» Էրդողանին խորհ րդարանում հանձնվելու է օգոստոսի 28-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով CNNTurk-ը, Թուրքիայի ԿԸՀ-ը հրապարակել է նաեւ ընտրություններում քվեարկության արդյունքները, ըստ որոնց' Էրդողանը հավաքել է ընտրողների 51,74 տոկոս քվեներ, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն' 38,49 տոկոս քվեներ, մոտ 20 մլն թուրքաբնակ քրդերի թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշը' 9,77 տոկոս քվեներ:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը երեկ հայտարարել է, որ Էրդողանը մտադիր է որպես նախագահ իր առաջին այցերը կատարել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն եւ Ադրբեջան: Նրա խոսքով' ամենայն հավանականությամբ, Էրդողանը Ադրբեջան կայցելի սեպտեմբերի ընթացքում:

 

***

 

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց. ԼՂՀ ՊՆ

 

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

 

Մոսկվայում ադրբեջանցուց խոշոր գումար են գողացել

 

Չորս անհայտ անձինք Մոսկվայում 9 մլն ռուբլի են գողացել Ադրբեջանի քաղաքացուց: Նրանք ջարդել են խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգ առած ավտոմեքենայի լուսամուտները եւ ատրճանակի սպառնալիքի տակ վերցրել փողով լի պայուսակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը' հղում կատարելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը:

Ռուսաստանյան գերատեսչության տվյալներով' ադրբեջանցու մոտից առեւանգվել է 9 մլն ռուբլի: Տվյալ փաստով «ավազակություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

Ռուսաստանյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի օդանավակայաններում Թուրքիայից եւ Բաքվից ժամանած ադրբեջանցիներից միլիոնավոր դոլարներ գողացվելու մասին, որոնք կատարած հանցագործները մինչ այժմ այդպես էլ չեն հայտնաբերվել:

 

***

 

Էջմիածին-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել

 

Օգոստոսի 15-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Թուրքիային աղետ է սպասում. օդերեւութաբանության եւ եղանակի տեսության միջազգային կենտրոն

 

Օդերեւույթաբանության եւ եղանակի տեսության միջազգային կենտրոնը հանդես է եկել Թուրքիայի վերաբերյալ սարսափ ներշնչող հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները' հղում կատարելով կենտրոնի հայտարարությանը, հայտնել են, որ առաջիկա տարիներին Թուրքիայի տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից 10 աստիճանով կբարձրանա: Կենտրոնը դրա համար որպես պատճառ նշել է այդ երկ րում կանաչ տարածքների արհեստական կերպով վերացումը:

Ըստ այդ հայտարարության' Թուրքիայում սկսելու է ավելի քիչ անձրեւ տեղալ, սակայն, ուժգին անձրեւներ տեղալու են, որոնք սրբելու են հողատարածքները: Ձմեռներն անցնելու են առանձ ձյան տեղումների: Անապատացումը սկսվելու է Թուրքիայի սեւծովյան տարածաշրջանից եւ եղանակը սկսելու է աստիճանաբար տաքանալ:

Այս ամսվա սկզբին Թուրքիայի արեւմտայն մասում տեղի ունեցած փոթորիկները եղանակի փոփոխության առաջին ազդանշաններն են:

Մասնագետները գտնում են, որ Միջերկարական ծովի թուրքական ափերին կանաչ տարածությունների քչանալու պատճառով օդի աղտոտվածությունը խիստ մեծացել է: Ստամբուլի շրջանում սառը օդային հոսանքների հետ աղտոտված օդի բախման ժամանակ փոթորիներ են սկսել առաջանալ:

Ուշագրավ է, որ միջազգային եւ թուրքական սեյսմոլոգիական կենտրոններն էլ Թուրքիայի տարածքում, հատկապես, Ստամբուլում մոտակա տարիներին 7 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժ են կանխագուշակում, ինչը կարող է ավերիչ հետեւանքներ ունենալ:

 

***

 

Քոբուլեթիում պատահարի հետևանքով Հայաստանի 13-ամյա քաղաքացի է մահացել

 

Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից օգոստոսի 16-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ այսօր ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել են մոտոցիկլետ և «Հունդայի» 77 VV 447 մակնիշի ավտոմեքենան:

Պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացի՝ 13-ամյա Ք. Խառատյանը տեղում մահացել է, իսկ Ս. և Ա. Խառատյանները տեղափոխվել են Քոբուլեթի քաղաքի բժշկական կենտրոն:

 

***

 

Լիբանանում Ազնավուրի կոչը սկանդալի առիթ է դարձել

 

Լիբանանի հեռարձակման կորպորացիայի (LBC), որն այդ երկրում առաջին մասնավոր հեռուստաընկերությունն է, լրագրող Մարսել Ղանեմին Արևելքի հալածված քրիստոնյաների հարցում արտահայտած դիրքորոշման համար վիրավորել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրին'անվանելով նրան «ծերուկ»: Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիային' քրիստոնյաներին վերաբնակեցնել այդ երկրի լքված գյուղերում:

Nouvelles d'Armenie-ի փոխանցմամբ' լիբանանյան Aypoupen.com-ի լրագրող Կարապետ Գոչունյանը քաղաքական «Խալամ Էնաս» թոք շոուի ժամանակ հրապարակայնորեն դիմել է Մարսել Ղանեմիին: «Պարոն Ղանեմի, Շառլ Ազնավուրը հայ համայնքի կողմից ամենահարգված անձանցից մեկն է: Դուք ազատ արտահայտվելու և կարծիք հայտնելու իրավունք ունեք, բայց դա չի նշանակում, որ կարող եք վիրավորել Շառլ Ազնավուրին: Մենք պահանջում ենք անմիջապես ներողություն խնդրել...»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Գոչունյանը:

Շառլ Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիայի իշխանություններին հյուրընկալել Իրաքում և Սիրիայում վտանգված փոքրամասնություններին և օգնել նրանց վերակենդանացնել ֆրանսիական հին գյուղերը: «Կրոնական պատերազմում, որն այժմ համակել է Իրաքն ու Սիրիան, կարևոր է անշուշտ հոգ տանել Արևելքի քրիստոնյաների, քրդերի, եզդիների և մյուսների մասին: Սակայն այս ցանկում չպետք է մոռանալ իմ սրտի համար թանկ մի համայնքի՝ հայերի մասին: Երբեք չենք խոսում այդ մասին: Սիրիայում դեռ երեկ կար մոտ երկու հարյուր հազար հայ»,- նշել էր Ազնավուրը:

 

***

 

Ադրբեջանը քարոզչական և տեղեկատվական տեսակետից բավական թույլ դիրքերում է. Հրանտ Մելի-Շահնազարյան

 

Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ գումարներ է ծախսել' եվրոպական, ամերիկյան, ռուսական վերլուծական կենտրոններում զարգացնելով է մի թեզ, ըստ որի, չնայած ռազմաճակատում հայկական կողմը հաղթանակ է տարել, բայց պատերազմում այն պարտվել է: Արդյունքում, իբրև թե, Ադրբեջան այնքան է զարգացել ամեն առումով, որ Հայաստանը նոր պատերազմի պարագայում կպարտվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ըստ այդմ՝ Ադրբեջանն առաջարկում է բանակցություններ Հայաստանի՝ իբրև «պարտված» կողմի հետ: Թեզը զարգացնելու համար լուրջ գումարներ են ներդրվել: Ըստ էության, օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ սա որևէ հիմք չունի: Հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանը շարունակում է մնալ դոմինատ դերում, և այն քարոզչությունը, թե իբրև Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին, և դա իրենց առավելություն է տալիս, սխալ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը հասկացել է, որ ռազմական գործողություններով չի կարող իրավիճակ փոխել տարածաշրջանում: «Ադրբեջանը հիանալի հասկանում է, որ քարոզչական և տեղեկատվական տեսակետից բավական թույլ դիրքերում է, և փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այլ տեղեկատվական գործընթացների վրա, և , ցավոք, այսօր դա մասամբ նրանց հաջողվում է»,-նշեց Մելիք-Շահնազարյանը:

Նրա համոզմամբ՝ հայերը չպետք է ուշադրություն դարձնեն ադրբեջանական անիմաստ հրապարակումներին և շեղվեն անհեթեթությունների վրա: «Վերջին շրջանում միասնականությունն ամենուր էր, անգամ ընդդիմադիր կուսակցությունների շրջանում, արտաքին վտանգի պարագայում բոլորն արագ կոնսոլիդացվեցին»,-նշեց քաղաքագետը:

 

***

 

Գերմանական հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԱՄՆ պետքարտուղարներին

 

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը գաղտնալսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և նրա նախորդի' Հիլարի Քլինթոնի հեռախոսային խոսակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ'այդ մասին հայտնում է Der Spiegel-ը: Ամսագիրը, չբացահայտելով իր աղբյուրները, տեղեկացրել է, որ 2013 թվականին հետախուզական ծառայությունը գաղտնալսել է Քերրիի հեռախոսազրույցը, իսկ 2012-ին' Քլինթոնի և ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի զրույցը:

Der Spiegel-ն ընդգծում է, որ այդ հեռախոսազրույցների գաղտնալսումն իրականացվել է պատահաբար և որ այդ պաշտոնատար դեմքերից ոչ ոք չի հանդիսացել դաշնային հետախուզական ծառայության թիրախը: Ամսագիրը նաև հիշեցնում է ծառայության 2009 թվականի գաղտնի փաստաթուղթը, որի համաձայն' Թուրքիան գտնվում է գերմանական հատուկ ծառայությունների թիրախային կետերում:

Դեռևս ոչ Գերմանիայի հետախուզական ծառայությունը, ոչ Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանատունը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:

 

***

 

Տեսախցիկն արձանագրել է 380.000 դրամ արժողությամբ հեծանիվը գողացողի դեմքը

 

Հուլիսի 14-ին,ժամը 16:15-ի սահմաններում,Ամիրյան փողոցի գրասենյակներից մեկից գողություն է կատարվել:
Անվտանգության տեսախցիկն արձանագրել է գողություն կատարողի դեմքը:Տեսանյութն` այստեղ: