Սեպտեմբերի 5-6-ը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան՝ ՀԱՖ-ը նախատեսում Է ավտոսպորտի միջազգային մրցաշար անցկացնել Հայաստանում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖ-ում, այս մրցաշարը, նախորդ տարվա նման կանցկացվի Իջեւանում եւ իր ծրագրում կպարունակի ինչպես սովորական,այնպես Էլ ռալլի-կրոս կարգի մրցումներ:

 

Իջեւանյան միջազգային ավտոմրցաշարը տարածաշրջանային բնույթ Է կրում: Այս մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Թուրքիայի մարզիկները:

 

Մրցաշարը նախատեսված է «ջիպ» կարգի ավտոմեքենաների համար:

 

Տեղեկացնենք նաեւ, որ մոսկվաբնակ հայազգի ավտովազքարշավորդ Արթուր Գոռոյանը, 2 ամիս առաջ մրցանակային տեղ զբաղեցնելով Գերմանիայում կայացած միջազգային մրցումներում, այժմ նախապատրաստվում Է նոր մրցումների:

 

27-ամյա Գոռոյանը հանդես Է գալիս Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի հովանու ներքո: