Թունիսի նախագահական ընտրություններում մասնակցել ցանկացողների թիվը սեպտեմբերի 22-ին հասել է 25-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ևս 9-ը թեկնածուներ պատրաստվում են գրանցվել: Թունիսի Նախագահ Մոնսեֆ Մարզուկին հայտարարել է նախագահական ընտրությու ններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

 

Իսլամիստական «Ան Նահդա» շարժումը հրաժարվել է թեկնածու ներկայացնել նախագահական ընտրություններում: Նախորդ շաբաթ իր թեկնածությունը հրաժարվել է ներկայացնել նաև երկրի վարչապետ Մահդի Ջամաան:

 

Նախագահական ընտրությունները Թունիսում կկայանան նոյեմբերի 23-ին: Մինչ այդ, հոկտեմբերի 25-ին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական ընտրություններ:

 

Թունիսում սեպտեմբերի 8-ից սկսվել է թեկնածուների գրանցումը: Այսօր նախագահի թեկնածուների գրացման վերջին օրն է: Երկրում գործող օրենքի համաձայն՝ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, գաղտնի քվեարկությամբ: Թունիսի նախագահի թեկնածուն պետք է լինի 35 տարին բոլորած մուսուլման: