Սիրիայի նախագահի ևս 5 թեկնածուն ապրիլի 29-ին դիմել է Սահմանադրական դատարան' գրանցվելու նպատակով: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, նրանք են՝ Մահմուդ Հալաբունին, Խալիդ Քարիդին, Խալիդ ալ Կասաան, Տալիա Սալիհ Նասերը, Սամիհ Միխայիլ Մուսան:

 

Այսպիսով, այսօր՝ ապրիլի 29-ին որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար Սահմանադրական դատարան է դիմել, ընդհանուր առմամբ, 7 թեկնածու: Մինչև այդ Սահմանադրական դատարան էր դիմել ևս 7 թեկնածու, այդ թվում՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադը: Մյուս 6 թեկնածուներն են՝ 1963թ. ծնված Սուսան Ամր ալ Հիդադը Լաթաքիայից, 1961թ. ծնված Սամիր Ահմադ Մաալան Կունեյտրայից, 1966թ. ծնված Մուհամմադ Ֆիրաս Յասին Ռուջուհը Դամասկոսից, 1971թ. ծնված Աբդ աս Սալամ Սալաման Հոմսից, Ազգային ժողովի պատգամավոր Մահեր Աբդ ալ Հաֆիզը և կառավարության նախկին անդամ Հասան ան Նուրին:

 

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: