ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է ավելացնել օդային հարվածները Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հենակետերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մեկ օրվա ընթացքում ամերիկյան և դաշնակից երկրների օդային ուժերը զգալի վնաս են հասցել ԻԼԻՊ-ին: Իր հերթին ԱՄՆ պետ քարտուղար Ջոն Քերին լրագրողներին հայտարարել է, որ նախորդ գիշերվա հարվածները միայն սկիզբն էին՝ ավելացնելով, որ հարվածները բավակաին հաջող են եղել և կշարունակվեն:

 

Տեղեկություններ կան, որ օդային հարվածներն ուղղվել են նաև Հալեպում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Ռմբակոծվել են խմբավորման վերահսկողության տակ գտնվող Այն ալ Կուբանի, Սիրրին, Կարակուզակ, ալ Բաբ բնակավայրերը: Սպանվածների և վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

Սետեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրները առաջին օդային հարվածներն են ուղղել Սիրիայի տարածքում գտնվող ԻԼԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ: Ռմբակոծություններին մասնակցել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Քաթարը: Ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են կործանիչներ, հրթիռներ, ռմբակոծիչներ: Ոչնչացվել են խմբավորման գրասենյակները, զենքերի պահեստները և տասնյակ ահաբեկիչներ: