Հոմսի Աքրամա թաղամասում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ 10-ը երեխա, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 56-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանց մեծամասնությունը կրկին երեխաներ են:

 

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ականապատ մեքենան պայթել է ալաուիներով բնակեցված Աքրամա թաղամասի Մախզումի դպրոցի առջև այն ժամանակ, երբ երեխաները դպրոցից դուրս էին գալիս, իսկ մահապարտ-ահաբեկիչը րոպեներ անց ինքնահրկիզվել է նույն վայրում:

 

Պայթած մեքենայում գազի 3 բալոն է եղել՝ 21կգ պայթուցիկ նյութով:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացրել է 27 զոհերի և 76 վիրավորների մասին:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 190 հազար մարդ: