Հոմսի Քարամ ալ Լուզ թաղամասի Խադար փողոցում ապրիլի 9-ին տեղի ունեցած 2 ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով զոհվել է 33 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը հասել է 127-ի: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, առաջին պայթյունը տեղի է ունեցել Խադ ար փողոցի մարդաշատ վայրում, որից մոտ կես ժամ տարբերությամբ, զինյալները գործի են դրել մեկ այլ մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքավորումը: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զոհվել է 25 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 107-ը: Աղբյուրի տեղեկացմամբ' վիրավորների թվում է ՍԱՆԱ գորածակալության օպերատորը: Պայթյունները նյութական մեծ վնասներ են հասցրել մոտակայքում գտնվող տներին, մեքենաներին, խանութներին:

 

Նախօրեին ռումբեր էին ընկել նաև Դամասկոսի տարբեր շրջաններում, որոնց հետևանքով մի քանի քաղաքացիներ էին տուժել: Ավելի վաղ մարտի 28-ին Հոմսի հայկական թաղամասում, որտեղ հայեր չեն բնակվում, ահաբեկչության հետևանքով զոհվել էր 1 և վիրավորվել 11 մարդ:

 

Սիրիայում եռամյա համարատության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: