Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին ամենաշատ օդային հարվածները շարունակում են հասցնել ամերիկյան զինված ուժերը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի քարտուղար դերծովակալ Ջոն Քիրբին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս նշել է, որ ԱՄՆ-ն միջազգային կոալիցիայի միայն մի մասն է կազմելու ահաբեկիչների դեմ օդային հարձակումներ իրականացնելու գործում:
Սեպտեմբերի կեսերին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ավելի քան 50 երկի իր պատրաստակամությունն է հայտնել ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիային միանալու հարցում: