Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական եռյակի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը տեղի է ունենում «Ժառանգություն» խմբակցությունում:

 

Նիստին մասնակցում են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավոր Թևան Պողոսյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Ստեփան Մարգարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Աբրահամ Մանուկյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

Նիստի ընթացքում եռյակը կհստակեցնի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի հետ կապված վերջին դետալները և օրակարգը, կամփոփի մարզային այցելությունների արդյունքները: Ակնկալվում է, որ նիստի ընթացքում կքննարկվի նաև հանրահավաքին երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ «Ժառանգություն», լիդերների մասնակցության հարցը: