Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կմիանա 2015 թվականի հունվարի 1-ին: Համապատասխան պայամանգիրը կկնքվի հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Կքննարկվի նաև Վիետնամի, Իսրայելի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ համագործակցության կարգավորման հարցը: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

 

«Կստորագրվի պայմանագիր Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, որպեսզի 2015 թվականի հունվարի մեկից Հայաստանը կարողանա դառնալ միության լիիրավ անդամ»,- ասել է նա: Հանդիպման մասնակիցները նաև կքննարկեն Մաքսային միությանը Ղրղզստանի միացման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքը:

 

Կրելմի ներկայացուիչը պարզաբանել է, որ ակնկալվում է քարտեզը համալրել լրացուցիչ փաստաթղթով' Ղրղզստանի օրենսդրությունը միասնական տնտեսական տարածության պահանջներին հարմարեցնելու միջոցառումների ծրագրով:

 

«Նախագահները կքննարկեն ԵՏՄ-ի համագործակցության հարցերը այլ պետությունների հետ, այդ հարցը հատուկ ուշադրության կարժանանա, քանի որ մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում միության հետ համագործակցության ընդլայնման առումով»,- ընդգծել է Ուշակովը: Նա պարզաբանել է, որ Վիետնամի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ բանակցությունները գտնվում են զարգացման փուլում և ստեղծվել են փորձագիտական խմբեր, որոնք նմանատիպ համաձայնագրեր են պատրաստում Իսրայելի, Հնդկաստանի և Եգիպտոսի համար: «Աշխատանքի այս մասը թափ է ստանում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Ռուսաստանի նախագահի օգնականը հիշեցրել է, որ «եռյակի» նախագահները պայմանավորվել են սինխոնացնել Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերացումը, որպեսզի այն սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: «Հոկտեմբերի 3-ին պայմանագիրը վավերացվել է Ռուսաստանում, այսօր այն վավարեցվեց Ղազախստանում, և մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կիրականանա նաև Մինսկում»,- նշել է նա:

 

Ուշակովի խոսքով' Մինսկում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները: Սա կլինի այս տարվա չորրորդը հանդիպումը: Կրեմլի ներկայացուցչի կանխատեսմամբ' պետությունների ղեկավարաները պայմանավորվածություն ձեռք կբերեն ևս մեկ հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում: Մինչ ԵՏՄ-ի գործրակումն անհրաժեշտ է ընդունել ևս հիսուն նորմատիվ ակտեր: