Սիրիական Այն ալ Արաբ քաղաքի 40 տոկոսը գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով reuters գործակալությունը, իսլամիստները 3 կողմերից շարունակում են պայքարել քաղաքը գրավելու համար՝ օգտագործելով տանկեր, հրետանի և ականանետեր:
Միջազգային դաշինքի օդանավերը 6 օդային հարվածներ են հասցրել քաղաքի հարավային հատվածի ուղղությամբ՝ ոչնչացնելով ԻՊ-ի հսկողության տակ գտնվող 2 շինություններ և զենքեր, ևս 3 հարված ուղղվել է հյուսսային ուղղությամբ: Հոկտեմբերի 9-ին և 10-ին միջազգային դաշինքի օդանավերը ոչնչացրել են ԻՊ-ին պատկանող զինավարժությունների 2 ճամբարները: Օդային հարվածներ են ուղղվել նաև Դեր Զորի մարզի ուղղությամբ և Հասաքե քաղաքի:
Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:
Ահաբեկիչներն արդեն 3 շաբաթից ավելի է պայքարում են քաղաքը գրավելու համար:
«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ ԻՊ-ը հսկողություն է հաստատել Թել Շաաիր բնակավայրի և պետական հիվանդանոցի վրա: Աղբյուրը տեղեկացնում է, որ սիրիական օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Հալեպի մերձակայքում գտնվող Քուիրս օդանավակայանի և ալ Բաբ քաղաքի ուղղությամբ, որի հետևաքով տասնյակ զինյալներ են սանվել: