Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Վրացյան փողոցից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Դավիթ Ս.-ին, որը մեկ շաբաթ առաջ Սարյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բացահայտ հափշտակել էր 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ի բջջային հեռախոսը:

 

Գևորգ Ա.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել և հրաժարվել է հաղորդում տալուց:

 

Կատարվում է քննություն: