Ռուսաստանը կրկին իր զորքերն է տեղակայում ուկրաինական սահմանին Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետություններում նոյեմբերի 2-ին անցկացված ընտրությունների առնչությամբ: Այդ մասին հաղորդել է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդի ներկայացուցիչ Մարկ Ստրոխին:

 

«Մենք զգուշացնում ենք Ռուսաստանին չօգտագործել նման անօրինական քվեարկությունը որպես առիթ Ուկրաինա հավելյալ զորք և ռազմական սպառազինություն մտցնելու համար, հատկապես վերջին վկայությունների ֆոնին, որ ռուսական բանակը կրկին առաջ է բերում իր ուժերն Ուկրաինայի արևելյան շրջանների երկայնքով սահմանին»,- ասել է Ստրոխը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 2-ին Դոնբասում անցկացվել են Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարների ընտրությունները: Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր հերթին քրեական գործ է հարուցել Դոնբասում ընտրությունների անցկացման փաստի առթիվ: